«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀԿ կանանց միջեւ կրկին «կռիվ է ընկել»: Բանն այն է, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր որոշել է այցելել Արագածոտնի մարզում գտնվող Արշակունիների դամբարան ու խնդրել է, որպեսզի իրեն ԱԺ պատգամավորների «ցուցակ» ներկայացնեն, թե ովքեր կարող են ուղեկցել: Ու սա հերթական «թեժ» մրցակցության պատճառ է դարձել ՀՀԿ կանանց միջեւ: Եվ երկար կսմիթներից հետո, հաղթել են երկուսը: Որոշում է կայացվել, որ ՀՀԿ կանանցից Հ. Աբրահամյանի հետ Աղձիք են մեկնելու ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Մարգարիտ Եսայանն ու Շուշան Պետրոսյանը: Հիշեցնենք, որ ԱԺ վերջին քառօրյայի հարցուպատասխանի ժամանակ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Արագած Ախոյանը մտահոգություն էր հայտնել Արագածոտնի Աղձիքի տարածքում գտնվող Արշակունիների դամբարանի վերաբերյալ ու նշել, որ այն փրկության կարիք ունի: Ու այժմ վարչապետը որոշել է անձամբ գնալ այնտեղ ու փրկել դամբարանը»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: