Այսօր՝ ապրիլի 28-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։
Ինչպես դեպքի վայրից armlur.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 14։30 սահմաններում Այնթապ-Արևաբույր ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում իրար են բախվել “Գազել” մակնիշի 19 ՏԼ 685 համարանիշի և “ՊԱԶ”մակնիշի 27 ՏՍ 522 համարանիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով երկու հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն, իսկ մեկն էլ՝ Մասիսի հիվանդանոց։ Նրանցից մեկը եղել է “Գազելի” վարորդը, իսկ մյուս երկուսը՝ նույն մեքենայի ուղևորներ։ “ՊԱԶ”-ը վարել է Այնթապեգյուղի բնակիչ 56-ամյա Անդրանիկ Վարդազարյանը։ Վթարի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ “Գազել”-ի մեջ եղել են “Օրինաց երկիր” կուսակցության անդամներ, ովքեր քարոզարշավի էին մեկնում, իսկ “ՊԱԶ”-ը նախատեսված է եղել ուսանողների անվճար երթևեկության համար։Վթարի հիմնական մեղավորը, ըստ հավաքվածների, եղել է “Գազել”-ի վարորդը։Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հրամանատար Յուրիկ Հովհաննիսյանը և 2-րդ դասակի հրամանատար Սանասար Հարությունյանը։ Փաստի առթիվ Ոստիկանության Մասիսի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ պարզելու համար “Գազել”-ի վարորդի և վիրավոր ուղևորների ինքնությունը։