![](https://armlur.am/wp-content/uploads/2014/09/3785A82B-2A83-4882-BDE1-E95AB968FC46_cx0_cy1_cw0_mw1024_s_n.jpg)
ԱՄՆ-ի գաղտնի ծառայության աշխատակիցները որոշել են ժամանակավոր տարհանել Սպիտակ տան աշխատակիցներին այն բանից հետո, երբ անհայտ անձը փորձել է շենք մտնել:
Դեպքը տեղի է ունեցել Սպիտակ տնից Քեմպ Դեվիդի իր նստավայրը ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի մեկնելուց հետո:
Ականատեսների տեղեկություններով՝ օրինախախտը թռել է ամերիկացի նախագահի նստավայրի պարսպի վրայով և գնացել Սպիտակ տան արևմտյան մուտքի ուղղությամբ:
Գաղտնի ծառայության աշխատակիցները հայտարարել են մամլո ծառայության, ինչպես նաև՝ մոտակայքում գտնվող նստավայրի այլ ծառայողների տարհանման մասին:
Ներկայումս կարգուկանոնը Սպիտակ տանը հաստատված է, կարգազանցը ձերբակալվել է. հայտնում է BBC-ն: