Այսօր՝ ապրիլի 28-ին Ոստիկանությունը քաղաքացուց գումար շորթելու պահին ձերբակալել է մի անձի։ Ինչպես Աշտարակից armlur.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության, Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության և Աշտարակի ոստիկանության աշխատակիցները այսօր՝ ապրիլի 29-ի կեսօրին, Երևանի Ֆուչիկի փողոցի վրա գտնվող “5 աստղ” սրճարանից քրեական հետախուզության գլխավոր վարչության արագ հակազդման բաժնի աշխատակիցների հետ մի աղջկանից շորթման եղանակով 80 000 դրամ ստանալու պահին բռնվել է Երևանի Գյուլիքեխվյան փողոցի բնակիչ 45-ամյա Արթուր Խաչատրյանը։ Գ. Շամշյանը հայտնում է, որ Ա. Խաչատրյանը Արագածոտնի մարզի Փարպի գյուղի բնակչուհի Գայանե Ս.-ից պահանջել է 80 000 դրամ այն սպառնալիքով, որ եթե աղջիկը հրաժարվի այդ գումարը տալ, ապա ինքը տեղեկություններ կտարածի այն մասին, որ այդ աղջիկը նախկինում զբաղվել է մարմնավաճառությամբ։ Ֆոտոլրագրողին հայտնի է դարձել նաև, որ դեռևս 6 տարի առաջ Ա. Խաչատրյանը Գայանե Ս.-ին սեռական շահագործման նպատակով մի որոշ ժամանակ օգտագործել է նախ Հայաստանում, ապա՝ Թուրքիայում: Սակայն երբ աղջիկը արդեն հրաժարվել է կատարել նրա ցանկությունները և չի շփվել նրա հետ, Ա. Խաչատրյանն արդեն անցել է շանտաժի։ Դեպքի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քննչական բաժնի Աշտարակի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրօրի 182 հոդվածի 1-ին մասի (անձի սեփական կյանքին վերաբերող տեղեկություններ հրապարակելու պատրվակուվ շորթում կատարել) հատկանիշներով։ Ավագ քննիչ Արման Ալեքսանյանի որոշմամբ Ա. Խաչատրյանը ձերբակալվել է։
Հանցագործը բռնվել է գումար շորթելու պահին (լուսանկարներ)
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ