ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշներն օգոստոս ամսվա համար:
Ներկայացված է նաև Հայաստանում առկա միջին ամսական անվանական աշխատավարձի չափը: Ըստ այդ ցուցանիշների՝ 2014-ի հունվար-հուլիսի արդյունքներով` աշխատավարձը բարձրացել է 7,4 տոկոսով և կազմել 163 հազար դրամ: Միայն օգոստոս ամսվա համար ներկայացված տվյալներից պարզ է դառնում, որ աշխատավարձը կազմել է 173. 166 հազար դրամ: Ընդ որում, պետական սեկտորի համար այն կազմել է 152.851 դրամ, իսկ ոչ պետական սեկտորի համար՝ 201.270 հազար դրամ:
Ներկայացնենք նաև միջին աշխատավարձն առանձին ամիսների ընթացքում:
Մայիս՝ 163. 144 դրամ
Պետական՝ 139.696 դրամ
Ոչ պետական՝ 196,132 դրամ
Հունիս՝ 163.737 դրամ
Պետական՝ 142. 718 դրամ
Ոչ պետական՝ 200. 156
Հուլիս՝ 179.717 դրամ
Պետական՝ 160. 272
Ոչ պետական՝ 206. 772
Օգոստոս՝ 173.166 դրամ
Պետական՝ 152.851 դրամ
Ոչ պետական՝ 201.270 դրամ