Գուգարքում սպանված կինը գյուղապետի զարմուհին էր. նոր մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 18-ին երեկոյան Լոռու մարզի Գուգարք գյուղում սպանվել էր համայնքի ղեկավար Աշոտ Աշուղյանի մտերիմ հարազատներից մեկը` Հայկուշ Աշուղյանը:
Եվ այսպես, տեղեկություններ էին տարածվել, որ Արթուր Ղավալյանը ներխուժել է Հայկուշ Աշուղյանի բնակարան, ննջասենյակում սպանել նրան, վիրավորել Հայկանուշի եղբորորդուն` Րաֆֆի Աշուղյանին և հեռացել:

Ըստ շրջանառվող լուրերի՝ Արթուրը ցանկացել է գողություն կատարել, սակայն բնակարանի անդամների դիմադրության արդյունքում, ինքը եւս վիրավորվել էր եւ չէր հասցրել իրագործել ծրագրերը:

Armlur.am-ի հետ զրույցում Գուգարք համայնքի ղեկավար Աշոտ Աշուղյանն ասել էր, թե կատարվածից շատ զարմացած էր ու չէր կարող պատկերացնել տեղի ունեցածը. «Րաֆֆին հորաքրոջ հետ էր բնակվում: Հայկուշն էլ երեխա չուներ, ամուսնացած չէր: Արթուրն ու Րաֆֆին, իմ տեղեկություններով, կարծես թե մտերիմ են եղել: Գիտեմ, որ նախկինում նրանց միջեւ տարաձանություն չի եղել»:

Ըստ գյուղապետի՝ Րաֆֆիին և սպանություն կատարող Արթուրն այժմ գտնվում են Վանաձորի բժշկական կնետրոնում: Armlur.am-ին ԲԿ-ից հայտնեցին, որ Աշուղյանն ու Ղավալյանն այս պահին գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Տեղեկացանք նաև, որ նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) և 112 հոդվածի հատկանիշներով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս հասցնելը): Հանգամանքները պարզվում են:
Տաթեւ Հարությունյան




Լրահոս