Բրիտանիայի մուսուլմանները կոչ են անում ազատ արձակել Հենինգին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրիտանացի երեք մուսուլմանական քարոզիչ կոչով դիմել է իսլամիստներին, ովքեր գերի են վերցրել Մեծ Բրիտանիայի քաղաքացի Ալան Հենինգին՝ հորդորելով ազատել վերջինիս:

Հոգևորականները բնութագրել են Հենինգին իբրև խաղաղ մարդու, իսկ Սիրիայում նրա առևանգումը անվանել իսլամական օրենքների խախտում:

Ալան Հենինգը «Իսլամական պետության» գրոհայինների կողմից առևանգվել էր 2013թ. դեկտեմբերին: Այս շաբաթ իսլամիստները հայտարարել էին, որ մտադիր են սպանել նրան, ինչպես մինչ այդ սպանել էին նախկին պատանդներին. տեղեկացնում է BBC-ն:




Լրահոս