
Ապրիլի 28-ին և 29-ին հանրապետության տարածքում եղանակը կպայմանավորվի ներզանգվածային անկայունությամբ: Ժամանակ առ ժամանակ սպասվում են կարճատև անձրևներ, ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամի` 18-20մ/վ: Օդի ջերմաստիճանը մի փոքր կնվազի: Երևանում ապրիլի 28-ին և 29-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, քամի 12-15մ/վ, առատ տեղումներ չեն կանխատեսվում: Այս գիշեր սպասվում է +9+11, ապրիլի 28-ի ցերեկը +21+23, երեկոյան +16+18: Ապրիլի 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հնարավոր է քամի մինչև 15մ/վ: