
Ռուսաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Ալեքսանդր Շոխինը հայտնել է ИТАР-ТАСС-ին, որ Վլադիմիր Եվտուշենկովի խափանման միջոցը (տնային կալանք) չի փոփոխվել, և հույս է հայտնել, որ դա տեղի կունենա մյուս չորեքշաբթի՝ սեպտեմբերի 24-ին:
«Փաստաբանները հայց են ներկայացրել, որը դատարանը քննության է առնելու չորեքշաբթի: Հուսով ենք, որ խափանման միջոցը տնային կալանքից կփոխվի երկրից չբացակայելու մասին ստորագրության:
Շոխինը համարում է, որ սեպտեմբերի 19-ին Եվտուշենկովի ազատ արձակման մասին լուրերը կարող էին սադրանք լինել, կամ էլ «ինչ-որ մեկը որոշել է խաղալ բորսայում»:
Ուրբաթ օրը Շոխինը Եվտուշենկովի գործի մանրամասները քննարկել է վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: