Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ Կոնդի բնակիչները, ովքեր երկար տարիներ պայքարում են իրենց բնակարաններին տիրանալու համար, օրերս հանդիպել են ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի հետ: Մեր լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ կոնդեցիներն այդքան էլ գոհ չեն եղել հանդիպման արդյունքներից, քանի որ նախարարն այս անգամ արդեն այլ պայմաններ է առաջարկել:
Բնակիչների պնդմամբ՝ ի սկզբանե պայմանավորվածություն է եղել, որ նրանք, ովքեր բնակարան չեն ցանկանում Կոնդի թաղամասում, կարող են փոխհատուցում ստանալ` գումարի տեսքով: Սակայն Նարեկ Սարգսյանը բնակիչների հետ վերջին հանդիպմանը հայտարարել է, որ փոխհատուցում չի լինելու, բնակիչները կարող են միայն բնակարան ստանալ: Ասել է թե՝ փոխհատուցում տալն այդքան էլ եկամտաբեր չէ պետության համար:
Ի դեպ, Ն. Սարգսյանը բնակիչներին տեղեկացրել է, որ նոյեմբերի 1-ից կսկսվի Կոնդի կիսակառույց շենքի շինարարությունը: