Եթե խորհրդարանական ընտրությունները լինեին այս կիրակի, հարցվողների 40.6 տոկոսը, ըստ “Եվրոպացի բարեկամներ” կազմակերպության անցկացված հարցման արդյունքների, իր ձայնը կտար ՀՀԿ-ին, 32.6%-ը՝ ԲՀԿ-ին, 6.5%-ը՝ “Ժառանգությանը”, 5.4%՝ ՕԵԿ-ին, 5 %-ը՝ ՀՅԴ-ին, 4.3%-ը՝ ՀԱԿ–ին, 3.6%–ը՝ ՀԿԿ-ին, 1.9%-ը Դեմոկրատական կուսակցությանը և 0.1 %-ը՝ “Միավորված հայերին”: Կազմակերպությունը արդեն երկրորդ անգամ է ընտրությունների շեմին անցկացնում հարցումներ, և ինչպես նշեց “Եվրոպացի բարեկամների” հետ համատեղ հարցումն անցկացրած Քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտի (IPSC) տնօրեն Հովհաննես Գրիգորյանը այս անգամ էլ հարցմանը մասնակցել է 1600 հարցվող, պատահական սկզբունքով: Հարցումն անցկացվել է Ապրիլի 17-22-ը, իսկ սխալի հավանականությունը -+2.4 % է:Հարցման մասնակիցների կարծիքով՝ ամենահամոզիչ քարոզարշավը իրականացնում է ԲՀԿ-ն. այդպես է կարծում հարցվածների մեծամասնությունը` 62%: Նրան հաջորդում է ՀՀԿ-ն՝ 47 %, ՕԵԿ-ը՝ 21%, Ժառանգությունը՝ 18%, ՀՅԴ-ն՝ 15 %, ՀԱԿ-ը՝ 8%, ՀԿԿ՝ 5%, ՀԴԿ՝ 2%, և Միավորված հայերը՝ 1%:
Հարցին, ,մասնակցելո՞ւ եք ընտրություններինե, հարցվածների 73%-ը ասել է, որ
միանշանակ մասնակցելու է։”Հավանաբար կմասնակցեմ” ասել է 13%-ը, դեռ չեն որոշել հարցվածների 3%-ը, միանշանակ չեն մասնակցի ընտրություններին հարցվածների 8%-ը, իսկ հավանաբար չի մասնակցի 3 %-ը: Հարցվածները նաև պատասխանել այն, հարցին, թե ինչու են ընտրում այս կամ այն կուսակցությանը: “Նախընտրական ծրագրի համար” պատասխանի առումով առաջատարը ՀԿԿ-ն է: Հարցվածների 79%-ը ձայն է տալու նրանց կուսակցության ծրագրրի համար, իսկ 78%-ը` ՀՅԴ-ին: ՀՀԿ-ի դեպքում այսպես է կարծում հարցվողների 50%-ը, ԲՀԿ-ի` 49%-ը, “Ժառանգությանը”՝ 56%-ը, ՕԵԿ-ին` 46%-ը, ՀԱԿ-ին՝ 48%-ը:
Հարցման ժամանակ հարցեր են տրվել նաև մեծամասնական թեկնածուների վերաբերյալ, և արդյունքում կանխատեսում է արվել, որ մեծամասնական ընտրակարգով խորհրդարանում 20 տեղ կունենա ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն՝ 3, ՕԵԿ-ը՝ 2, ՀԱԿ-ը՝ 1, այլ կուսակցություններից 4, իսկ անորոշ է 11 տեղը: