Armenian text to speach

Սիրիայից վերադարձած իսլամիստները Բելգիայում ահաբեկչություն էին նախապատրաստում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Բելգիայի հատուկ ծառայությունները վերջին մի քանի ամսում մի շարք ահաբեկչական գործողություններ են կանխել, որոնք նախապատրաստում էին Սիրիայից վերադարձած բելգիացի մուսուլմանները, որոնք այնտեղ պատերազմել են գրոհայինների կողմից:
Այս մասին տեղեկացնում են տեղական լրատվամիջոցները:

Նրանց տեղեկություններով` նման գործողություններ էին պլանավորում նաև Իրաքում մարտական գործողություններ իրականացնող «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հայացքները կիսող ծայրահեղականները: Ահաբեկչական գործողությունների մեջ կասկածվող բոլոր անձինք ձերբակալվել են:

Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն` Սիրիայից Բելգիա է վերադարձել
թագավորության մոտ 90 հպատակ, որոնցից ահաբեկչական գործողություններ է նախապատրաստել յուրաքանչյուր 9-րդը. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:




Լրահոս