Մինսկում պայմանավորվել են կրակի դադարեցման պայմանների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինսկում 7 ժամ տևած լարված բանակցություններից հետո Ուկրաինայի շփման խումբը հուշագիր է ստորագրել կրակի դադարեցման ռեժիմի իրականացման վերաբերյալ, որի մասին սկզբունքային համաձայնությունը ձեռք է բերվել Մինսկում սեպտեմբերի 5-ին կայացած հանդիպմանը:

Հանդիպմանը մասնակցող Ուկրաինայի նախկին նախագահ Լեոնիդ Կուչման հայտնել է, որ «զենքի օգտագործման դադարեցումը համընդհանուր բնույթ կկրի»:

Զինվորական միավորումներն ու ստորաբաժանումները պետք են այն դիրքում, որում եղել են սեպտեմբերի 19-ի դրությամբ, իսկ 100 մմ ավելի տրամաչափ ունեցող զենքերը պետք է հետ քաշվեն՝ ամեն կողմից 15 կմ հեռավորության վրա. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:




Լրահոս