Նոր Արեշում սպանություն կատարողը հետախուզվում է (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես տեղեկացրել էինք՝ սեպտեմբերի 18-ին, ժամը 15.10-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ «որովայնի առաջնային պատի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1981 թ. ծնված Արսեն Մկոյանը:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ նույն օրը, ժամը 14.45-ին, Նոր-Արեշի 9-րդ և 42-րդ փողոցների խաչմերուկում անհայտ անձը հրազենով կրակոցներ էր արձակել Ա. Մկոյանի ուղղությամբ:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էր «410» գրառմամբ 8 կրակված պարկուճ: 
Ժամը 18.10-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ Ա. Մկոյանը գիտակցության չգալով մահացել է:

Սեպտեմբերի 19-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Էրեբունու բաժնի և Էրեբունու քննչական բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հանցագործությունը կատարել է 1976 թ. ծնված Համլետ Քոսյանը՝ իր անվամբ հաշվառված «Սայգա 410» տիպի մեկփողանի ողորկափող որսորդական հրացանով:

Ձեռնարկվում են միջոցառումներ Համլետ Քոսյանին և հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:




Լրահոս