«Միլան» – «Յուվենտուս» խաղի համար ռեկորդային թվով տոմսեր են վաճառվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իտալիայի Ա Սերիայի երրորդ տուրի շրջանակներում կայանալիք «Միլան» – «Յուվենտուս» խաղն ամենամեծ եկամուտն է բերել դաշտի տերերին:

«Ռոսոներներ»-ը վաճառել են 78681 տոմս, իսկ հասույթը կազմել է 3.233.620 եվրո: Այս արդյունքն ամբողջ Ա Սերիայի պատմության մեջ ռեկորդային է համարվում:

Հիշեցնենք, որ «Միլան» – «Յուվենտուս» հանդիպումը կկայանա այսօր՝ Երևանի ժամանակով 22:45-ին:

 




Լրահոս