Ֆերմերների խոշոր բողոքի ակցիա՝ Ֆրանսիայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիական ֆերմերները սեպտեմբերի 20-ի գիշերը խոշոր բողոքի ակցիա են կազմակերպել բրիտանական Մորլ քաղաքում:

Գյուղատնտեսական մթերքների ավելի քան 100 արտադրող քաղաք էր եկել տրակտորներով: Նրանք քաղաքի փողոցներին տոննաներով բանջարեղեն էին լցրել. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:

Այնուհետև ապստամբները ջախջախել են գյուղատնտեսությունների աջակցության ընկերակցության շենքը և հրկիզել այն: Բազմաթիվ տրակտորների պատճառով հրշեջները չեն կարողացել մոտենալ շենքին:

Ավելի վաղ բողոքողները տեղափոխվել են մոտակա մայրուղու մոտ և դրա վրա լցրել բանջարեղենը և փակել տարածաշրջանի գլխավոր քաղաք՝ Բրեստ տանող ճանապարհը:

Բանջարեղենի արտադրողներն այս եղանակով բողոքում էին բարձր հարկերի, ֆինանսական հաշվետվության բարդ բյուրոկրատական գործառույթների, ինչպես նաև՝ գնումների ցածր գների դեմ, ինչի պատճառը շուկաներում ստեղծված իրավիճակն է:




Լրահոս