
Մադրիդի «Ռեալ»-ի ղեկավարությունը խոստովանել է, որ ակումբը դժվարին ֆինանսական վիճակում է գտնվում.հայտնում է AS-ը: «Արքայական ակումբ»-ի պարտքերը կազմում են 602 մլն եվրո:
Այդ գումարից 361 մլն եվրո պետք է վճարվի կարճաժամկետ կերպով, իսկ մնացածը՝ երկարաժամկետ:
Հիշեցնենք, որ նախկինում Կառլոս Մենդոսան պատմել էր ակումբի ֆինանսական իրավիճակի մասին: Մենդոսան հայտնել էր, որ նախորդ մրցաշրջանում իսպանական գրանդ ակումբի պարտքերը կազմել են 540 մլն եվրո, որն էլ հաստատել էր հենց ակումբը: