Հույս ունեմ տեղափոխվել ԱՄՆ և հանդես գալ UFC-ում. Դավիթ Խաչատրյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թեթևքաշային կարգում ProFC վարկածով աշխարհի չեմպիոն և «Битва 17»-ի (կանցկացվի սեպտեմբերի 30-ին Ռուսաստանում) Դավիթ Խաչատրյանը պատմել է FIGHT NIGHTS կազմակերպությունում իր նորամուտի և դրա հետ կապված տպավորությունների մասին:

– Ի՞նչ կասեք FIGHT NIGHTS-ում ձեր նորամուտի մասին:

-Առաջին մենամարտը ցույց կտա մեր հետագա քայլերը, հեռանկարները: Իհարկե, կարիերայիս ընթացքում ես միշտ ձգտել եմ նշանակալի տիտղոսների, և FIGHT NIGHTS-ն այդ առումով կարևոր աստիճան է ինձ համար: Այդ մրցաշարից հետո արդեն կցանկանայի տեղափոխվել Ամերիկա և ելույթ ունենալ UFC-ում. դա լավ հարթակ է մարզիկների համար:

– Ինչպե՞ս եք պատրաստվում սպասվելիք մենամարտին:

-Դա շատ կարևոր և պատասխանատու մենամարտ է ինձ համար, այդ պատճառով լավ եմ պատրաստվել դրան: Միայն հաղթանակի մասին եմ մտածում:

Սովորական ռեժիմով շարունակում եմ մարզումներս: Օրական 2 մարզում եմ անցկացնում. առավոտյան աշխատում եմ դիմացկունության բարձրացման վրա, իսկ երեկոյան՝ մարտեր անցկացնում: Մինչև մենամարտը պետք է նիհարեմ 8 կգ:




Լրահոս