Այսօր պարի միջազգային օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ապրիլի 29-ը պարի միջազգային օրն է, որը նվիրված է պարի բոլոր ոճերին: Պարի միջազգային օրը նշվում է1982 թ.-ից՝ Թատրոնի միջազգային ինստիտուտի և Պարի միջազգային կոմիտեի նախաձեռնությամբ՝ ի հիշատակ այդ օրը ծնված ֆրանսիացի բալետմեյստեր, բարեփոխիչ և բալետի տեսաբան Ժան-Ժորժ Նովերի (1727-1810): Նա պատմության մեջ է մտել որպես ,ժամանակակից բալետի հայրե։1995 թվականից Պարի միջազգային օրը նշվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո: Յուրաքանչյուր տարի աշխարհում պարի օրը ունենում է որոշակի խորհուրդ, այս տարի այն նվիրված է պարի թերապիային:
Եվրոպայում ապրիլի 29-ը նշվում է պետական մակարդակով, իսկ Հայաստանում` ոչ այդքան: Թեև արդեն 7-րդ տարին է` Հայաստանում կնշեն Պարի միջազգային օրը, բայց միայն այս տարի տոնի շրջանակներում Մշակույթի նախարարությունը կազմակերպել է մարզերի պարուսույց մանկավարժների վերապատրաստման դասընթացներ, որը տևելու է մայիսի 1-4-ը:




Լրահոս