
Մեկ օրվա ընթացքում 45 հազար սիրիացի քրդեր հատել են Թուրքիայի հետ սահմանը՝ փրկվելով «Իսլամական պետություն» խմբավորումից: Այդ մասին շաբաթ օրը հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը CNN-Turk հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Ուրբաթ մի քանի հարյուր սիրիացիներ եկել էին Թուրքիայի սահմանի մոտ՝ փրկվելով իսլամիստ ահաբեկիչների և «Փեշմերգա» քրդական ինքնապաշտպանական ջոկատների միջև ընթացող մարտական գործողություններից: Սակայն, ինչպես հայտնել է տեղական հեռուստատեսությունը, սահմանապահները ստիպված են եղել արցունքաբեր ջրցաններ կիրառել բողոքի ակցիա իրականացնեղների դեմ:
Ոստիկանները հայտնել են փախստականներին, որ չեն կարող նրանց բոլորին Թուրքիա թողնել, ինչից հետո բողոքավորները սկսել են ուժայինների վրա քարեր նետել:
Ավելի ուշ սահմանապահները բացել են սահմանը փախստականների համար: Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ կարգադրել է երկիր թողնել ապաստանի կարիք ունեցող բոլոր սիրիացիներին: