
Վերջերս Նյու-Յորքում գտնվող Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին դիմել է ամերիկյան իշխանություններին՝ իր տուրիստական վիզան աշխատանքայինի փոխելու խնդրանքով: Այդ մասին նա հայտարարել է New York Times թերթին տված հարցազրույցում:
Ըստ պարբերականի՝ Սաակաշվիլին հույս ունի, որ կրկին դասախոսություններ կկարդա Բոստոնից ոչ շատ հեռու գտնվող Տաֆտսի համալսարանում:
«Առայժմ Սաակաշվիլին մեմուարներ է գրում, շատ լավ վարձատրվող դասախոսություններ կարդում, մասնակցում է Վաշինգտոնում գիտահետազոտական ինստիտուտի ստեղծմանը և հանդիպում հին ծանոթների, ինչպիսիք են սենատոր Մակքեյնը և պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդը», – գրում է թերթը: