
Այսօր կեսօրին Մաշտոցի այգուց Ոստիկանության Կենտրոնի բաժին բերման ենթարկված բոլոր բնապահպան ակտիվիստները ազատ են արձակվել:
Ակտիվիստներից երեքը՝ Գոռ Հակոբյանը, Կարեն Հարությունյանը, Արման Յարալյանն ազատ արձակվելուց հետո անմիջապես այգի են գնացել, որտեղ և շարունակում են ակցիան: Եղյա Ներսիսյանը դեռևս գտնվում է հիվանդանոցում, ով որովայնի շրջանում վնասվածքներ է ստացել ոստիկաների հետ ունեցած բախումների հետևանքով: Մյուսների վնասվածքներն ավելի թեթև են: