
Այսօր` ապրիլի 29-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում:
Ինչպես դեպքի վայրից armlur.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 17.00-ի սահմաններում Երևանի Զավարյան 1ա 10-հարկանի շենքի տանիքից ինքնասպանության նպատակով իրեն ցած է նետել 60-ամյա մի տղամարդ, ով տեղում մահացել է:Դեպքի վայրում հավաքված հարևանները ֆոտոլրագրողին պատմել են, որ ինքնասպան եղած տղամարդը 4 օր առաջ էր դուրս գրվել հոգեբուժական հիվանդանոցից: Ըստ հարևանների` մահացածը տարիներ առաջ նույնպես ինքնասպանության փորձ էր կատարել` 6-րդ հարկից նետվելու եղանակով, սակայն այն ժամանակ նա կենդանի էր մնացել: