Սերժ ջան, բալա ջան, էդ որ անցած անգամ խոստացար ավանդս տալ ու չտվեցիր, հեչ չե՞ս մտածում, որ պարտքերի մեջ եմ թաղվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը քարոզարշավի շրջանակներում այցելել է Շիրակի մարզ: Նա իր այցը սկսել է Մարալիկ քաղաքից, եղել է Արթիկում, Աշոցքում, Գյումրիում, շրջագայել է նաև գյուղերը: Ամենուր նույն սցենարով էին ընդունում նախագահին. լեփ-լեցուն հրապարակներ, որտեղ մեծամասամբ դպրոցահասակ երեխաներն էին, ցուցապաստառներ, որոնցում երախտիքի խոսքեր էին ուղղված Սերժ Սարգսյանին ու ՀՀԿ-ին: Սակայն Շիրակի մարզի Ազատան գյուղի բնակիչները գյուղովի եկել էին նախագահին բողոքելու, քննադատելու ու գյուղացիների հիմնախնդիրները ներկայացնելու: Այստեղ նախագահը ելույթ չունեցավ , բնակիչներին չխնդրեց ընտրել ՀՀԿ-ին, այլ ստիպված եղավ լսել նրանց: Սերժ Սարգսյանի` Ազատանի նորակառույց մշակույթի  տան մոտ հասնելուն պես, մի ծեր կին կանգեցրեց նրան`ասելով. “Սերժ ջան, բալա ջան, էդ  որ անցած անգամ խոստացար ավանդս տալ ու չտվեցիր, հեչ չե՞ս մտածում, որ պարտքերի մեջ եմ թաղվել, գոնե մի բան արա տուր, պարտքերս տամ”: Նախագահը ձեռքով կանչեց իրեն ուղեկցողներից  մեկին` հանձնարարելով գրի առնել տատիկի անուն-ազգանունը:  Նախագահի պատվին մեծ հյուրասիրություն էին կազմակերպել մշակույթի տան դիմաց, ճոխ սեղան էին գցել: Սերժ Սարգսյանը  խմեց գյուղացիների կենացը;”Ծերուներիները դժգոհում էին, որ գյուղը այս նախագահի օրոք լրիվ անտեսվել է:”Չգիտե՞ն, թե գարնանացանի համար ինչքան պարարտանյութ է անհրաժեշտ, էդքանը տվին, պրծան հա՞, բա էդ ավանդը, որ չեն տալիս, գոնե լավ է մյուսները գալիս ավանդների վերադարձման մասին են խոսում, էս մարդը հեչ ծպտուն չի հանում, չի ասում  եթե ավանդները հիմի չվերադարձնեն, բա ե՞րբ պիտի էլ տան, գերեզմանոցու՞մ: Ահագին փարա ունեմ բանկը գցած, եթե հիմա պտի  ցամաք հաց չուտեմ, էլ երբ ուտեմ: 5000 դրամ գազի պարտք ունեմ, գազի մարդը օրական 4 անգամ դուռս է ծեծում, բայց մեր հալալ աշխատանքը ինչ ձևի կերան”: Ծերունիներից մեկն էլ ասաց.”Կընտրենք իրան, տեսնենք պտի լավանա՞”: Մյուսներն էլ վրա տվեցին. “Հասարակ գյուղացուն ընտրենք նախագահ ավելի լավ կմտածի մեր մասին, քան իրանց, մի միլիոն ժողովուրդ է մնացել, չեն կարող պահել, բա ամոթ չէ՞”:




Լրահոս