Հայազգի երաժիշտ Օննո Թունջի հուշարձանը հիմնահատակ ավերվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աքշամ պարբերականը հայտնում է, որ 1996 թ-ին Թուրքիայի Յալովա քաղաքի մոտակայքում, ինքնաթիռի վթարի հետևանքով զոհված հայազգի երաժիշտ Օննո Թունջի հուշարձանը հիմնահատակ ավերվել է:10 տարի առաջ տեղադրված հուշարձանը պարբերաբար ենթարկվել էր հարձակումների, պոկել էին գրությունները, սալաքարերը: 15 օր առաջ անհայտ անձինք ամբողջությամբ քանդել են հուշարձանը:Օննո Թունչի ընտանիքը խորհրդակցել է իրենց հետ և որոշել են երկու շաբաթվա ընթացքում ավելի ,լավ ու ժամանակակից հուշարձան կառուցել,- տեղեկացրել է Յալովայի քաղաքապետ Յաքուբ Միլգին Քոչալը:
Թուրքիայում հայտնի հայազգի երգահան-գործիքավորողը մահացել էր ինքնաթիռի վթարի հետևանքով` 48 տարեկան հասակում:




Լրահոս