
Կատալոնիայի խորհրդարանն ընդունել է օրենք, որը թույլատրում է անկախության հանրաքվեների անցկացումը: Օրենքին կողմ է արտահայտվել պատգամավորների ճնշող մեծամասնությունը: Փաստաթղթում ասվում է, որ այն կարգավորում է «բնակչության հարցումները»: Նման ձևակերպումը թույլ կտա շրջանցել կատալոնացիների կողմից անկախության հանրաքվե անցկացնելու Մադրիդի արգելքը:
Իսպանական իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ նման նախաձեռնությունը խախտում է թագավորության հիմնական օրենքը: Նրանք խոստացել են դիմել Իսպանիայի սահմանադրական դատարան: Չնայած դրան՝ Կատալոնիան պատրաստվում է անկախության հանրաքվեին, որի քվեարկությունը նշանակված է նոյեմբերի 9-ին. տեղեկացնում է Россия 24 հեռուստաալիքը: