
Իսրայելցի բժիշկները վիրահատել են ջութակահար կնոջը, ով վերջույթների դողով (տրեմոր) տառապելու պատճառով երկար տարիներ չէր կարողանում ելույթ ունենալ:
Վիրահատության բացառիկությունը կայացել է նրանում, որ վիրաբուժական օպերացիայի ողջ ընթացքում կինը պահպանել է գիտակցությունը և ջութակ նվագում:
Վիրահատության ժամանակ վիրաբուժները պետք է հետևեին կնոջ ռեակցիային, այդ պատճառով էլ նրան խնդրել են նվագել. տեղեկացնում է rosbalt.ru-ն: