«Նապոլի»-ի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը կարծում է, որ իր սաները պատրաստ են հաղթանակով ավարտել Իտալիայի Ա Սերիայի հաջորդ խաղերը: Նրանք քննադատության էին ենթարկվել նախորդ տուրում՝ «Կիևո»-ից կրած պարտությունից հետո:
«Մենք պետք է բնավորություն և վստահություն ցուցադրենք և պետք է շարունակենք հաղթել: Պատրաստ ենք «Ուդինեզե»-ի դեմ խաղին: Նրանք ուժեղ մրցակից են, մենք էլ վստահորեն նրանց կընդունենք: Մենք պատրաստ ենք ցույց տալ, որ շարունակում ենք հզոր ակումբ մնալ »,- ասել է նա: