«Կուրիտիբայի» հարձակվող Ժոել Տագոուն Բրազիլիայի ֆուտբոլի առաջնության ճամանակ «Սան-Պաուլուին» գոլ խփելուց հետո «ուրախությունից գետնի տակն է անցել»:
Որոշելով մոտ վազել երկրպագուներին՝ նա ուշադրություն չի դարձրել մարդկանց նախազգուշական շարժումներին: Գովազդային վահանակի վրայից թռչելով՝ ֆուտբոլիստն ընկել է մարզադաշտի հանդերձարան տանող նկուղը:
Երկրի ձգողականությունը և խիստ դատավորը փչացրել են Ժոելի ուրախությունը՝ ռմբարկուն մի թեթև վնասել է ոտքը և դեղին քարտ ստացել: