Տեղի է ունեցել գնդակային հրաձգության վետերանների առաջնությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տարիների ընդմիջումից հետո ապրիլի 29-ին տեղի է ունեցել ՀՀ գնդակային հրաձգության վետերանների առաջնությունը, որը նվիրված էր աշխարհի քառակի, Եվրոպայի տասնվեցակի, Հայաստանի առաջնության բազմակի չեմպիոն, Հայաստանի կանանց սպորտի խորհրդանիշ, լեգենդար մարզուհի Զինաիդա Սիմոնյանին: ՀՀ հրաձգության ֆեդերացիայից տեղեկացնում են, որ առաջնության ժամանակ խաղարկվել է ֆեդերացիայի նախագահի գավաթը:Մրցումին, որը կազմակերպել էր Հայաստանի հրաձգության ֆեդերացիան, մասնակցել են 45 և բարձր տարիքի հրաձիգներ, ովքեր 10 տարուց ավել չեն զբաղվել հրաձգությամբ:
Չնայած հայտավորված էր 62 վետերան, սակայն պայմանավորված ոմանց առողջական վիճակով, մասնակցել են 45-ը: Որպես հուշ վետերանները ստորագրել են մրցման խորհրդանիշ-պատկերի վրա: Ապա ցուցադրվել է ֆիլմ` նվիրված Զ. Սիմոնյանին: Հաղթողներ են ճանաչվեցին ՍՎ, ԽՍՀՄ ԴՕՍԱԱՖ-ի առաջնության գավաթակիր Պետրոս Առաքելյանը (օդամղիչ ատրճանակ 10մ), ՄԿՍՎ, Եվրոպայի չեմպիոն, ԽՍՀՄ ռեկորդակիր Աշոտ Մկրտչյանը (օդամղիչ հրացան 10մ) և ՄԿՍՎ, ԽՍՀՄ չեմպիոն Գագիկ Մելոյանը (շարժական թիրախ 10մ):




Լրահոս