Մոր և մանկան առողջության պահպանման հայկական դաշինքի ամենամյա հանդիպումն Աղվերանում քննարկումների մեկ սեղանի շուրջ էր համախմբել ոլորտը ներկայացնող երեք տասնյակից ավելի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների:
Սռողջապահության այդ ոլորտի հրատապ խնդիրներինև գերակա ուղղություններինն վիրված քննարկումներին այսօր մասնակցեց նաև ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը` նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների հետ:
«Քաղաքացիական հասարակության հետ համագործակցությունը մեզ համար խիստ կարևոր է: Դժվար է գերագնահատել այն դերը, որն ունեն հասարակական կազմակերպություններն առողջապահական համակարգում հիմնահարցերի վերհանման և լուծումներ գտնելու գործում»,-ողջունելով հանդիպման մասնակիցներին`ասաց նախարարը:
Նա շեշտեց, որնախարարությունն այսօր փորձում է ոչ միայն օրենսդրական հարցեր քննարկել, այլև վերլուծել համակարգը, ինչն անհնար է պատկերացնել առանց հասարակական կազմակերպությունների հետ ակտիվ համագործակցության, առանց գործընկերային հարաբերությունների:
Նախարարը խոսեց մայրականև մանկական մահացության ցուցանիշների, մեր երկրում իմունականխարգելմանն ուղղված միջոցառումներին, սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդատման, ինչպես նաև օրակարգային այլ խնդիրների մասին:
Արմեն Մուրադյանը ընդգծեց, որ մոր և մանկան առողջության պահպանումը գերակա խնդիր է և գտնվում է երկրի ղեկավարի անմիջական ուշադրության ներքո:
Հանդիպման ընթացքում Դաշինքի անդամները, առողջապահության ոլորտի մասնագետներն ու փորձագետներնիրենց հարցերն ուղղեցին նախարարին: Անդրադարձ կատարվեց ինչպես առողջության պահպանման առաջնային օղակին, մարզերում կադրային և նյութատեխնիկական համալրվածության, մասնագետների արտերկրում վերապատրաստման խնդիրներին, այնպես էլ`բժշկական ծառայությունների որակի բարելավմանը, համատեղ ծրագրերի իրականացմանը:
Առանձնակի կարևորվեց հանրության շրջանում բժշկի դերի, հեղինակության բարձրացման հարցը:
2011 թվականին ստեղծված կազմակերպության արդեն չորրորդ ամենամյա հանդիպման շրջանակում քննարկվեցին մոր և մանկան առողջության պահպանմանայժմյան մարտահրավերները և դրանց հաղթահարման առկա հնարավորությունները, առողջապահության ոլորտի ընդհանուր զարգացման միտումները և հեռանկարային ուղղությունները։ Կարևորվեցին նաև Հայաստանում առողջապահության ֆինանսավորմանն առնչվող հարցերը, ինչպես նաև 2014 և 2015 թթ.համար պլանավորվածգործողությունների ծրագրերը, Դաշինքի հետհամագործակցության շրջանակները:
Մասնագետների գնահատմամբ` Դաշինքի ամենամյա հանդիպումները քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին հնարավորություն են տալիսբաց երկխոսություն ծավալել առողջապահական համակարգում առկախնդիրների մասին:
Նշվեց, որ առողջապահության ոլորտի բարեփոխումներին նվիրված կառուցողական քննարկումները և երկխոսությունները երկուստեք շահավետ են։
Հանդիպման մասնակիցները տեղեկատվություն ստացան առողջապահության ոլորտում վերջին շրջանում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ։
«ՎոլդՎիժն Հայաստան» երեխայի առողջության քարոզարշավի ղեկավար ՆաիրաՂարախանյանը Դաշինքի անդամների անունից շնորհակալություն հայտնեց ՀՀ առողջապահության նախարարին մասնակցության և անմիջական քննարկման համար։ Նա նշեց, որ նման ձևաչափի պարբերական հանդիպումների շնորհիվ է հնարավոր վեր հանել ոլորտի առաջնահերթ խնդիրներն ու համատեղ ջանքերով գտնել դրանց լուծման ուղիները:
Նման անկաշկանդ քննարկումներնն առավել տեսանելի են դարձնում ոլորտում առկա այն բացերը, որտեղ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները կարող են դերակատարում ունենալ: