Պորտուգալիայի, Ռումինիայի, Ֆրանսիայի երիտասարդները «արյունալի բաղնիք» են կազմակերպել, որպեսզի սատարեն ուկրաինացիներին Դոնբասում ընթացող պատերազմում: Blood Bucket Challenge ակցիան կոչ է անում եվրոպացիներին անտարբեր չլինել այն փաստի հանդեպ, որ Ուկրաինայում մարդիկ են զոհվում:
Ակցիայի կարգախոսն է՝ «Արյունն Ուկրաինայում նաև մեր արյունն է»:
Տեսագրությունը սկսվում է «Բավականաչափ խաղացի՞ք ջրի հետ» բառերով: Խոսքը Ice Bucket Challenge («Սառցե դույլ») ակցիայի մասին է, որը տարածվել է ողջ աշխարհում և ենթադրում է սառցե ջրով «լոգանք»՝ բարեգործական նպատակներով: