Փարիզում ծածկել են կամրջի` «սիրո կողպեքներով» պատված բազրիքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փարիզի իշխանությունները որոշել են պլաստիկ վահանակներով ծածկել հանրահայտ Արվեստների կամրջի բազրիքները, որպեսզի սիրահարները չկարողանան նրանց վրա «սիրո կողպեքներ» ամրացնել: Հունիսի սկզբին կամրջի բազրիքները կոտրվել էին դրանց վրա կախված կողպեքների ծանրության տակ: Բարեբախտաբար, միջադեպից ոչ ոք չի տուժել:

Սիրահարները հաճախ այստեղ կողպեքներ են կախում, իսկ բանալին գցում գետը:

Փարիզյան իշխանությունների ներկայացուցիչը հայտնել է, որ վերանորոգող բրիգադը ստիպված է եղել կամրջի բազրիքի 15 հատված հեռացնել, որոնցից յուրաքանչյուրի վրա 500 կողպեք է ամրացված եղել, հայտնում է BBC-ին:




Լրահոս