Տոնդ շնորհավո՜ր, հավերժ երկիր Հայաստան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 21-ին Հայաստանում նշում են անկախության հռչակման տարեդարձը:

Հայաստանի Անկախության մասին հռչակագիրն ընդունվել է Հայաստանի Հանրապետության գերագույն Խորհրդի առաջին նստաշրջանում 1990թ. օգոստոսի 23-ին: Հռչակագրով լուծարվեց Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը և հռչակվեց անկախ Հայաստանի Հանրապետությունը:

Հայաստանի Գերագույն Խորհրդի որոշմամբ` 1991թ. սեպտեմբերի 21-ին հանրաքվե անցկացվեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու մասին: Ձայնի իրավունք ունեցող քաղաքացիների 94,99 տոկոսը «կողմ» քվեարկեց անկախությանը:

Տոնդ շնորհավոր, հավերժ երկիր Հայաստան, քանզի դու անկախ եխ և քո սերունդների ջանքերով` հավերժ կմնաս անկախ…




Լրահոս