
Միլանում կայացավ նորաձևության հերթական մեկշաբաթյա ցուցադրությունը, որի ընթացքում ներկայացվեց հանրահայտ «Վերսաչե»-ի նոր հավաքածուն:
Դոնաթելլա Վերսաչեն, կանխազգալով սառնաշունչ եղանակ, իր հավաքածուում ներառել է այնպիսի ատրիբուտներ, որոնք կօգնեն պաշտպանվել այդ եղանակից: Հավաքածուն առավելապես հագեցած է բարձրակրունկ կոշիկներով, կաշվե բաճկոններով:
Նորաձևության ցուցադրությանն ընդգծված անդրադարձ է եղել գունային զանազան համադրություններին: 2015-ի նորաձև գույներից է համարվում վարդագույնի և երկնագույնի, դեղինի և կարմիրի համադրությունը: