Արցախում կբեմադրվի Արցախի հարսանիք ներկայացումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Շուշիի ազատագրման 20-ամյակի առիթով Մայիսի 8-ին կբեմադրվի Արցախի հարսանիք-ը ներկայացումը:
Ներկայացման բեմադրիչը “Կարին” ազգագրական պարային համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանն է, ով լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ սցենարի հեղինակը Ալեքսանդր Մանասյանն է:
“Կարին” պարային համույթը հանդես կգա և՛ երգով, և՛ պարով, սակայն պարային հիմնական մասը ապահովելու է Արցախի Հանրապետության՝ “Մենք ենք մեր սարերը” պետական ազգագրական խումբը:
 Մոտ ժամ ու կես տևող բեմադրության ընթացքում կներկայացվի ամբողջ հարսանիքի ընթացքը՝ սկսած խնամախոսությունից մինչև հարսանեկան խնջույքը:
“Բեմադրության մեջ ներկայացվում է, թե ինչպես են աղջկա տուն խնամախոսության գնում, հետո հարսին պետք է դուրս հանեն, եկեղեցի տանեն, տղայի տուն, հետո նոր տեղի կունենա հարսանեկան խնջույքը”,-ասաց ներկայացման բեմադրիչ Գագիկ Գինոսյանը:
 Գ. Գինոսյանը, որ հարսանիքն ամբողջությամբ ներկայացնելու է արցախյան հին ավանդույթները և ժամանակակից ոչ մի էլեմենտ իր մեջ չի ներառելու:
“Արցախյան ավանդական հարսանիք է ու պետք է ամբողջությամբ ներկայացվի արցախյան կոլորիտը, բարբառը, պետք է ներկայացվի իրական Արցախը”,- ընդգծեց Գագիկ Գինոսյանը:
Արցախյան ճշգրիտ միջավայրը ներկայացնելու համար, Գինոսյանի խոսքով, տեղում նաև ժինգյալով հաց է թխվելու, իսկ բեմադրությունը լինելու է Շուշիի ամրոցի տարածքում:




Լրահոս