
Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն ընդգծել է, որ այս պահին «Յուվենտուս»-ի հարձակվող Մարիո Բալոտելիին չի տեսնում հավաքականի կազմում: Նրա խոսքով՝ հավաքական հրավիրվող բոլոր ֆուտբոլիստները պետք է իրենց պրոֆեսիոնալ կերպով պահեն:
«Իտալիայի հավաքականի դռները բաց են բոլորի համար: Ես Բալոտելիի դեմ ոչինչ չունեմ: Ինձ համար միայն այն է կարևոր, որ ֆուտբոլիստներն իրենց պրոֆեսիոնալ պահեն: Երբ Մարիոյի հետ նման բան պատահի, նա կվերադառնա հավաքական», – հայտարարել է Կոնտեն: