Դաշնակցությունը կսատարի Սաթիկ Սեյրանյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

“Ցավ եմ զգում”  որ լրատվամիջոցների մեծ մասն ուղղորդվում են մեկ կենտրոնից`այն է նախագահական նստավայրից: Կարծում եմ սա բացասաբար է ազդելու մամուլի վրա”,- այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՅԴ նախընտրական քարոզարշավի համակարգող Աղվան Վարդանյանը:
Անդրադառնալով վերջին շրջանում անցկացվող սոցհարցումների արդյունքին` Վարդանյանը նշեց, որ դրանք պատվիրված են և մանիպուլիացիայի են ենթարկում. “Անցյալ ընտրություններին էլ էին ասում, թե ՀՅԴ-ն 7 տոկոս պետք է հավաքի, բայց 13,5 տոկոս հավաքեցինք: 6000-6500 կուսակցական ունենք, բայց անցած ընտրություններին մենք հավաքեցինք 178 հազար ձայն: Այն կուսակցությունները, որոնք հայտարարում են, թե 100 հազարավոր կուսակցականներ ունեն, հայտարարելն իրենց խնդիրն է”: Աղվան Վարդանյանն ընդգծեց, որ իրենք ամենակարգին և ամենաիսկական ընդդիմությունն են. “Չկա մի հարց, որի պատասխանը չունենանք: Այսօր մենք ընդդիմություն ենք, ամենակարգին ընդդիմությունը: Փարձում են ներկայացնել, որ ընդդիմությունը նա է, ով փողոցներում գոռգոռում է, փորձում է գալ իշխանության, բայց ընդդիմությունը դա չէ, դա այլ բան է: ՀՅԴ-ն է իսկական ընդդիմություն”:
Աղվան Վարդանյանը հայտարարեց նաև, որ Արաբկիր վարչական շրջանն ընդգրկող թիվ 4 ընտրատարածքում ՀՅԴ-ն կսատարի անկուսակցական Սաթիկ Սեյրանյանին. “ՀԿ-ի պաշտպանյալը Արտակ Սարգսյանն է, ով բոլորիս հայտնի է Սասի Արտակ անվամբ։ ՀՅԴ-ն չի՛ պաշտպանի այդպիսինին: Առաջադրված մյուս երկուսին՝ ՀԱԿ-ից Արամ Մունկյանին և “Ժառանգություն”-ից Զարուհի Փոստանջյանին, մենք հաջողություն ենք մաղթում, թող դառնան պատգամավոր: Սաթիկ Սեյրանյանն անկուսակացական է ու անկախ։ Կարծում եմ, որ նրա նման պրոֆեսիոնալ լրագրողի, մարդու ներկայությունն ԱԺ-ում դրական կլինի։ Եթե նա ինտենսիվ աշխատի, հնարավորություն կունենա հաղթել Արտակ Սարգսյանին ու մյուս թեկնածուներին: Այսօր Սաթիկ Սեյրանյանի հնարավորությունները բարձր են մի շարք գործոններով պայմանավորված”:




Լրահոս