
Աշխարհահռչակ ամերիկացի երգչուհի Բեյոնսեն, պարզվում է, չունի նույնիսկ միջնակարգ կրթություն։ Նա հայտարարել է, որ ցանկանում է շարունակել ուսումը եւ ավարտել դպրոցը։ Բանն այն է, որ Բեյոնսեն 15 տարեկանից դադարել է դպրոց հաճախել՝ երգչուհի դառնալու համար եւ այժմ նա նույնիսկ ոչ մի փաստաթուղթ չունի այն մասին, որ երբեւէ սովորել է դպրոցում։Ներկայումս երգչուհին որոշել է լրացնել բացը եւ զբաղվել սեփական կրթությամբ։
Բեյոնսեն իր այս քայլով ցանկանում է ապացուցել, որ սովորելու համար երբեք էլ ուշ չէ։