“Ժառանգության” նախընտրական շտաբը հայտարարություն է տարածել, որ նշում է, որ միանում է ընտրություններին մասնակցող 6 կուսակցությունների նամակին, որով ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայությանն առաջարկվում է մայիսի 6-ից մինչեւ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին ընտրական հանձնաժողով դիմում ներկայացնելու համար սահմանված ժամկետի ավարտը նշված կուսակցությունների մեկական ներկայացուցչի ընձեռել Սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական (ՍԷԿՏ) համակարգից օգտվելու հնարավորություն, որպեսզի անհրաժեշտության դեպքում կարողանան ստուգել իրենց տեղեկություններով քվեարկությանը մասնակցած այս կամ այն քաղաքացու վերաբերյալ համակարգում առկա տվյալները: “Մենք երաշխավորում ենք, որ համակարգի միջոցով ստացված տվյալները կօգտագործվեն բացառապես երկու նպատակով` ա/ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով դիմելիս, բ/ տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամներին պատասխանատվության ենթարկելու համար ոստիկանությանը դիմելիս”,– ասվում է հայատարարությունում:
“Ժառանգության” շտաբը նաև նշում է, որ միաժամանակ` իրենք համարում են, որ ընտրություններին մասնակցող կուսակցություններին ՀՀ ԿԱ ԱԱԾ-ի կողմից տրամադրվելիք նշված հնարավորությունը բավարար չէ Հայաստանից բացակայող քաղաքացիների փոխարեն քվեարկելուն վերաբերող ընտրախախտումները լիարժեքորեն բացահայտելու եւ պատժելու համար:”Դրա մի տարբերակը ընտրություններին մասնակցած քաղաքացիների ցուցակների հրապարակայնությունն է` ինչը տարիներ շարունակ պահանջել է “Ժառանգությունը”, բայց միշտ հետեւողականորեն մերժվել է իշխող կոալիցիայի կուսակցությունների կողմից: Իսկ մյուս տարբերակը արտերկրում բնակվող Հայաստանի Հանրապետության հարյուր հազարավոր քաղաքացիների` բնակության երկրներում ՀՀ սահմանադրությամբ երաշխավորված իրենց ընտրական իրավունքն իրացնելու հնարավորության ապահովումն է, ինչը ՀՀ ընտրական օրենսգրքի հակասահմանադրականության հետեւանքով չի իրականացվում”,- ասվում է հայտարարությունում:
Ժառանգության նախընտրական շտաբը միանում է ԱԱԾ-ին ուղղված նամակին
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ