
Անգլիական Լիվերպուլն ամռանը կմեկնի հյուսիսամերիկյան շրջագայության, որի շրջանակներում հուլիսի 25-ին ընկերական հանդիպում կանցկացնի իտալական Ռոմայի հետ,-հայտնում է eurosport -ը: Խաղը կկայանա Բոստոնի Ֆենուեյ Պարկ բեյսբոլի մարզադաշտում: Աղբյուրը հայտնում է, որ 4 ժամում արդեն վաճառվել է 25.000 տոմս: Հավելենք, որ տոմսերն արժեն 20-ից մինչ 150 ԱՄՆ դոլար: