
Ապրիլի 28-ին, ժամը 22.15-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության հերթապահ մասից Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Բաբաջանյան փողոցի 3/1 շենքի բնակչուհիներից մեկն ու հայտնել, որ իր հարեւանուհի տատիկը նույն շենքի թիվ 21 բնակարանում կապկված եւ ընկած է գետնին, իսկ տունը տակնուվրա է արված: Մեկնած օպերատիվ խումբը նշված բնակարանում հայտնաբերել է տանտիրուհու՝ 78-ամյա Սիրուշ Պետրոսյանի դիակը՝ բռնության հետքերով, բերանը, ձեռքերն ու ոտքերը կտորներով կապված: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են: Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի (սպանություն) 2-րդ մասի 8-րդ կետի հատկանիշներով:
Կատարվում է նախաքննություն: