
Քիչ առաջ armlur.am-ի թղթակիցը Մաշտոցի պուրակից տեղեկացրեց, որ բնապահպան ակտիվիստներ Բաղրամյան փողոցից երթով, ձեռքներին պաստառներով, որոնց վրա փակցված է ոստիկանության փոխգնդապետ Կարեն Մովսիսյանի լուսանկարը ` ակտիվիստների նկատմամբ բռնության նկարներով միացել է Մաշտոցի պուրակում հավաքված մյուս ակտիվիստներին: Փոխգնդապետի լուսանկարներով պաստառները բնապահպան ակտիվիստները փորձել են փակցնել այգում երկաթե պաշտպանող պատերին, սակայն ոստիկանությունը դիմադրել է և պատռել է պաստառները:Բնպահպաննների մի խումբը հանգստացրել է երթի մասնակիցներին` հնարավոր վեճից խուսափելու համար: