Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածք է ստացել Բունդեսլիգայի 4-րդ տուրում կայացած «Մայնց»-ի դեմ խաղում (0:2), հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Նշենք, որ Մխիթարյանը խաղադաշտ էր դուրս եկել 65-րդ րոպեին` փոխարինելով Սինձի Կագավային: Խաղից հետո Մխիթարյանը ցավեր է զգացել, իսկ բուժզննումից հետո ակումբի բժիշկը հայտնել է, որ վերականգնման համար նրան չորս շաբաթ կպահանջվի:
Դա նշանակում է, որ Մխիթարյանը բաց խթողնի հոկտեմբերի 11-ին Երևանում կայանալիք Հայաստան – Սերբիա խաղը: