
Սեպտեմբերի 21-ին, ժամը 15.55-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Արենի գյուղում՝ շուկայի մոտակայքում, մոտոցիկլետը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Յամահա» մակնիշի UN 15 AM պետհամարանիշով (վարորդ՝ 1961 թ. ծնված Ս. Շ.) մոտոցիկլետը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:
Հրշեջ-փրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: