Ապրիլի 29-ից մայիսի 2-ը Հայաստանում է գտնվում Կիպրոսի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցության հայ-կիպրական միջկառավարական հանձնաժողովի կիպրական մասի համանախագահ պարոն Խրիստաս Մալիկիդիսի գլխավորած պատվիրակությունը: ՊՆ մամուլի ծառայությունից armlur.am-ին հայտնում են, որ այցի շրջանակներում, այսօր` մայիսի 30-ին, ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստը` Հանձնաժողովի հայկական մասի համանախագահ, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Ալիկ Միրզաբեկյանի նախագահությամբ: Նիստի ընթացքում քննարկվել են Հանձնաժողովի ազգային մասերի լիազորությունների շրջանակը եւ հետագա աշխատանքների իրականացման կարգը, ներկայացվել են երկու երկրների կարիքներն ու հնարավորությունները, սահմանվել է ռազմական եւ ռազմատեխնիկական ոլորտներում համագործակցության շրջանակը: Նիստի ավարտին Խրիստաս Մալիկկիդիսը եւ Ալիկ Միրզաբեկյանը ստորագրել են հայ-կիպրական միջազգային ռազմական համագործակցության 2012 թվականի ծրագիրը: Նույն օրը Միջկառավարական հանձնաժողովի համանախագահներին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարն ընդգծել է երկու երկրների ռազմաքաղաքական ամուր կապերը, ինչպես նաեւ ռազմական եւ ռազմատեխնիկական ոլորտներում համագործակցության լայն հնարավորությունները: Երկուստեք կարեւորվել է այն հանգամանքը, որ Հայաստանն ու Կիպրոսը, ունենալով սահմանափակ ռեսուրսներ եւ միատեսակ մարտահրավերներ, միջազգային հարաբերությունների շրջանակներում կարեւոր դեր ունեն կատարելու եւ գործում են փոխհամաձայնեցված:
Ստորագրվել է հայ-կիպրական ռազմական համագործակցության 2012 թվականի ծրագիրը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ