Դմիտրի Մեդվեդևի 57 մլն դոլար արժողությամբ տունն ու ունեցվածքը (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը բազմիցս ներկայացրել է, թե ինչպես է ապրում և ինչ հարստություն ունի ՀՀ այս կամ այն պաշտոնյան: Սակայն ռուս պաշտոնյաների ունեցվածքն ու վաստակած եկամուտն էականորեն տարբերվում են մեր պաշտոնյաների վաստակածից: Այսօր Armlur.am-ը կներկայացնի, թե ինչ հարստություն ունի ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը և ինչ է վաստակել վերջին երեք տարիների ընթացքում: Տվյալները վերցված են Մեդվեդևի ներկայացրած ունեցվածքի և եկամուտի մասին փաստաթղթից:

2011թ. դեռ այն ժամանակ նախագահ Դմիտրի Մեդվեդևի եկամուտը կազմել է մոտ 3,4 մլն ռուբլի, որը 2010թ.  համեմատ քիչ է եղել 7,3 հազար ռուբլիով: Նա այդ ժամանակ ևս մեկ բանկային հաշիվ է բացել՝ հասցնելով դրանք 15-ի: Հաշիվների վրա առկա գումարն այդ ժամանակ եղել է 5,2 մլն ռուբլի: 2010թ., երբ նա ուներ բանկային 14 հաշիվ, դրանց վրա առկա գումարը քիչ էր 5 մլն-ից: Բացի այդ, 2011թ. Մեդվեդևը ձեռք է բերել 1962թ. արտադրության ГАЗ-21 մակնիշի ավտոմեքենա:

2012թ. Մեդվեդևի եկամուտը կազմել է 5,81 մլն ռուբլի: Նրա այդ տարվա հայտարարագրում նշված է 367 քառակուսի մետր տարածքով բնակարան, հողամաս և երկու մեքենա՝ «ГАЗ -20» և «ГАЗ-21» մակնիշների: Մեդվեդևի կինը՝ Սվետլանան այդ ժամանակ  16 քառակուսի մետր տարածքով երկու ավտոտնակ ուներ և Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենա:

Արդեն 2013թ. ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը վաստակել է 4,259 մլն ռուբլի: 2012թ. հետ համեմատած` նրա եկամուտը նվազել է 1,5 մլն ռուբլիով: Դա կապված է այն հանգամանքի հետ, որ 2012թ. առաջին կեսին Մեդվեդևը զբաղեցնում էր ՌԴ նախագահի պաշտոնը (մինչ 2012թ. մայիսի 8-ը): Փաստաթղթում հաշվի են առնվել նրա եկամուտները՝ նախագահ լինելու ժամանակ: Նախագահի և վարչապետի աշխատավարձերը տարբեր են:

Նա նաև ունի 367.8 քառակուսի մետր տարածքով բնակարան և 4.7 հազար քառակուսի մետր տարածքով հողամաս և երկու մեքենա ՝ ГАЗ-20 և ГАЗ-21 մակնիշների: 2013թ. տվյալներով նրա կինը ոչ մի եկամուտ չի ունեցել: Նա ունի Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենա, երկու ավտոտնակ և 367.8 քառակուսի մետր տարածքով բնակարան:

Բացի այդ, ռուսական կայքերում հայտնվել են նրա՝ Սոչիի տան լուսանկարները: Տարածքի ընդհանուր մակերեսը կազմում է 3,7 հա, իսկ տան բակը՝ 4180 քառակուսի մետր: Այս տան արժեքը կազմում է 1,859,803,500 ռուբլի կամ 57  մլն դոլար:

1

2

3

4

5

6

7

8




Լրահոս