![](https://armlur.am/wp-content/uploads/2012/04/30//23428.jpg)
Ուժեղ կայծակը հարվածել է Հնդկաստանի արևելքում գտնվող տաճարներից մեկին, ինչի հետեւանքով մահացել է 9 մարդ, վնասվածքներ ստացել` 15-ը,- հայտնում է BBC -ին: Համաձայն աղբյուրի՝ կրոնական տոնից վերադառնալիս հավատացյալների խումբն ընկել է հորդառատ անձրեւի տակ: Հավատացյալները որոշել են պատսպարվել մոտակա տաճարում: Դժբախտաբար, կայծակը հարվածել է հենց այդ սրճարանին: Ողջ մնացածներն ուժեղ այրվածքներ են ստացել, նրանցից մի քանիսի վիճակը ծայրահեղ ծանր է: Նշենք, որ կայկածի հարվածներից Հնդկաստանում տարեկան մահանում են հարյուրավոր մարդիկ: