«Պարմա»-ի հարձակվող Անտոնիո Կասանոն որոշում է կայացրել ավարտել կարիերան Իտալիայի հավաքականում: Իր կարիերայի ընթացքում 32-ամյա հարձակվողն ազգային հավաքականի կազմում անցկացրել է 39 խաղ և խփել 10 գոլ, մասնակցել Եվրա-2004, 2008, 2012, ինչպես նաև ԱԱ-2014 մրցաշարերին:
«Ես ավարտում եմ իմ կարիերան հավաքականում: Կարծում եմ՝ ճիշտ է, որ նրանք նոր ժամանակաշրջան են սկսում առանց ինձ: Ի դեպ, Կոնտեի գլխավորությամբ նրանք ավելի շատ պետք է վազեն», – ասել է Կասանոն: