Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը վստահ է, որ մադրիդյան ակումբի դարպասապահ Իկեր Կասիլյասն արժանի չէ քննադատության:
Նրա խոսքերով՝ 33-ամյա իսպանացին ակումբի լեգենդն է: Նշենք, որ Իկերը մադրիդյան ակումբի սանն է և թիմում իր մեկնարկային խաղն անցկացրել է 15 տարի առաջ՝ 1999 թ.-ի սեպտեմբերին:
«Կասիլյասն արժանի է մեր հարգանքին: Նա 15 տարի մեր թիմում է և ակումբի պատմության լավագույն դարպասապահն է: Ես տխրեցի, երբ տրիբունաները սկսեցին սուլել նրան. նա դրան արժանի չէ»,- Պերեսի խոսքերն է մեջբերում «AS»-ը: